News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրում է հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Փարիզում կայանալիք հանդիպմանը կոչ անել վերջինիս ազատել 4 անարդարացիորեն ձերբակալված իրավապաշտպաններին:

«Human Rights Watch» կայքի հաղորդմամբ, իրավապաշտպան կազմակերպության փարիզյան տնօրեն Ժան-Մարի Ֆարդոն նշել է, որ Օլանդը վճռորոշ հնարավորություն ունի, որը ոչ մի դեպքում չպետք է բաց թողնի. Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մարդու իրավունքների մասին հարցը բարձրացնելու հնարավորությունը: «Այդ ակտիվիստների նկատմամբ մեղադրանքները քաղաքականապես շահադրդված են, եւ Օլանդի ձայնը ծայրահեղորեն անհրաժեշտ է նրանց ազատության ապահովմանը օգնելու հարցում», - ընդգել է  նա:

«Human Rights Watch»-ը նշում է, որ 4 ակտիվիստներ՝ Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը, Ինթիհամ Ալիեւը եւ Ռասուլ Ջաֆարովը, երկրի ամենահայտնի իրավապաշտպաններից են: Վերջին 2,5 տարվա ընթացքում ադրբեջանական իշխանությունները տասնյակ անկախ եւ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, բլոգերներին եւ իրավապաշտպաններին սպառնացել են հարուցել կամ հարուցել են աղաղակող սուտ քրեական մեղադրանքներ, եւ նրանց մեծ մասը ներկայումս անազատութան մեջ: Լեյլա Յունուսի կալանավորումից առաջ Ջաֆարովն ու Ալիեւը աշխատել են քաղբանտարկյալների ցուցակի վրա՝ դրանք Եվրոպայի խորհրդին եւ այլ միջկառավարական կազմակերպությունների ներկայացնելու նպատակով:

«Թեեւ այս իրավապաշտպաններին սպառնացել են կալանքով, նրանք աշխատել են արդարության համար: Օլանդը պետք է Ալիեւին հստակ բացատրի, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները չեն կարող շարունակվել սովորականի պես, քանի դեռ այդ 4 անձինք անազատության մեջ են, եւ անկախ ձայների նկատմամբ ճնշումները շարունակվում են», - նշել է «Human Rights Watch»-ի փարիզյան տնօրենը:

«Ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են, որ մարդու իրավունքների ոլորտում այդ 4 առաջնորդների նկատմամբ մեղադրանքները չունեն քաղաքական դրդապատճառներ, սակայն այդ պնդումները ոչ մի քննադատության չեն դիմանում: Պետք է բացառիկ արիություն ցուցաբերել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների սկզբունքները պաշտպանելու համար, եւ Օլանդը պետք է հանդես գա մարդու իրավունքների այդ արժանավոր պաշտպանների անունից»,-կրկին ընդգծել է Ժան Մարի Ֆարդոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ