News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինի Գեորգի Մարգվելաշվիլին վաղ թե ուշ կհանդիպեն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին: 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել իր վրացի գործընկերոջ հետ, եթե Թբիլիսիից համապատասխան ազդանշան ուղարկվի:

«Վրացական կողմը սատարում է այդ գաղափարը: Նման հանդիպում վաղ թե ուշ պետք է կայանա: Դա հաստատվել է մեր կողմից: Ժամանակին Ռուսաստանի նախագահը նույնպես կարճ մեկնաբանություն է արել», - գործակալությունը մեջբերում է  Աբաշիձեի հայտարարությունը:

Վրաստանը 2008թ. օգոստոսին Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո խզել էր դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ