News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում հանդիպելու պատրաստակամությունը:

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ գերմանական կողմը հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Փարիզում նախատեսվող հանդիպմանը: «Տեսնում ենք շատ կողմերի, (լուծմանը) այդ թվում՝ հակամարտող կողմերի պատրաստակամությունը», - նշել է նախարարը: Նրա խոսքով՝ Գերմանիան իր կողմից պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն առաջին քայլերը պետք է ձեռնարկվեն նախագահների հանդիպման ժամանակ: «Կարեւորը, որպեսզի կողմերը հանդիպեն, նրանք արձագանքել են Ֆրանսիայի նախագահի հրավերին: Ցանկանում ենք, որպեսզի հանդիպումը անարդյունք չանցնի», - ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է ընթացիկ ամսվա վերջին՝ Փարիզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ