News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Կաչո Աչաջյանի՝ փոխզիջման հիման վրա տեղական համայնքների ընդլայնման հակվածության ճանաչմանն ի նշան Տեղական իշխանության մարմինների ձեւավորման հանձնաժողովների քալիֆորնիական միավորումը նրան շնորհել է «Տարվա օրենսդիր – 2014» մրցանակը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

«Վստահ եմ, որ կառավարությունն ավելի լավ է աշխատում, երբ այն մոտ է մարդկանց: Ուրախ եմ, որ միավորման կողմից նման պատվի եմ արժանացել, որն օգնում է ընդլայնել պատասխանատու տեղական ինքնակառավարումը»,- նշել է Աչաջյանը, ով Տեղական ինքնակառավարման հարցերով Օրենսդիր ժողովի հանձնաժողովի նախագահն է:

Նշենք, որ ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովում Կաչո Աչաջյանը ներկայացնում է Սան Լուիս Օբիսփո շրջանը եւ Սանտա Բարբարա շրջանի մի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ