News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանին ծեծի են ենթարկել հունվարի 11-ին:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արման Թադեւոսյանը, Իշխան Կիրակոսյանը, Հրաչ Մնացականյանն եւ Վահե Օհանյանը մեղադրվում են այն բանի համար, որ նրանք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, զորամասում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, զիվորական համազգեստը չհագնելու կապակցությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել նորակոչիկ Մհեր Խլղաթյանին: Բացի դրանից՝ նրանք դիտավորությամբ ծեծի են ենթարկել զինծառայող Մհերին՝ պատճառելով միջին ծանրության վնաս`առողջության տեւական քայքայումով:

Բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը` առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով):

Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ: 4 զինծառայողներն էլ կալանավորված են:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում:

Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ