News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այժմ գնալով աճում է բջջային սարքավորումների դեմ հարձակումների թիվը: Այդ մասին հայտարարել է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին՝ «Gazeta.ru»-ին տված հարցազրույցում:

«Հիմնականում «Android»-ն է, քանի որ «Android»-ը վարակել շատ հեշտ է: Ասենք, «Android»-ը վարակել ավելի հեշտ է, քանի որ օպերացիոն համակարգն «iOS»-ի համենատ այլ կերպ է կառուցված: «Apple»-ը մի եղանակով է պատրաստված, «Android»-ն այլ: Եվ ահա «Android»-ն ավելի խոցելի է վարակների դեմ: Դրանք տարբեր հայեցակարգեր են:

«iPhone»-ն ու «iPad»-ն ավելի փակ համակարգ ունեն, «Android»-ի դեպքում ավելի բաց է: Համապատասխանաբար, հեշտ է այն վարակել,- պատմել է մասնագետը:- Վերջին ժամանակներում «Android»-ին մեծ ծավալներով վնաս է հասցվում: Բանն այն է, որ կիբերհանցագործները հասկացել են բջջային  հեռախոսների հնարավորությունները, նրանք հասկացել են, որ մարդիկ գնալով ավելի շատ են իգտվում բջջային բանկային ծառայություններից: Ցավոք, որտեղ կա գումար, այնտեղ կա հանցագործություն: Եթե նախկինում մենք տարեկան մի քանի տասնյակ կամ հարյուր տրոյական վարակ էինք հայտնաբերում, ապա այժմ դրանց թիվը հասնում է տասնյակ հազարավորների»:

Կասպերսկին հավելել է, որ «Android»-ին բաժին է հասնում բջջային վտանգների 98 տոկոսը: «Ընդ որում կիբերհանցագործության տեսակն արդեն կարող է միջազգային կոչվել: Այսինքն այդ հաքերները խոսում են միանգամայն տարբեր լեզուներով: Ցավոք, կիբերհանցագործությունն արագորեն ընթանում է դեպի բջջային սարքավորումներ: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե խոսում ենք համակարգչի մասին, օգտատերը գիտի՝ համակարգիչ, նշանակում է ինչ-որ կերպ պաշտպանված լինել: Իսկ եթե խոսում ենք սմարթֆոնների կամ պլանշետների մասին, ապա «awareness» մակարդակը, ցավոք, դեռ շատ ցածր է»,- հայտնել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ