News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 25-ին կընդունի Երեւանի Բյուզանդ եւ Եկմալյան փողոցների բնակիչներին, որոնց բնակարանները պետությունը գերակա շահ է ճանաչել:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, կառավարության շենքի ետնամուտքի մոտ էին հավաքվել 33-րդ թաղամասի բնակիչները, ովքեր եկել էին` հատուկ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում խնդրելու համար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքվածները ցանկանում էին հանդիպում հենց այսօր` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, սակայն Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ինքը շատ զբաղված է եւ բնակիչներին կարող է ընդունել միայն շաբաթ օրը:

«Ղազարյանին ասեք` թող մեզ գրանցի, որ հանդիպենք Ձեզ հետ»,- ասաց բնակիչներից մեկը, ինչին վարչապետը հակադարձեց. «Ղազարյանն ո՞վ ա, հա Ալիկ Ղազարյանը, իրենից էլ բողոքում եք: Շաբաթ օրը կփորձեմ ժամանակ գտնել ու ձեզ ընդունել, իսկ էսօր չէ, չեմ կարող»:

Մի քանի րոպե բանակցելուց հետո Հովիկ Աբրահամյանը վերջապես դիմեց Էդիկին. «Վերցրու բնակիչներից մեկի հեռախոսահամարը եւ շաբաթ օրվա հանդիպման համար ժամ պայմանավորվիր»:

Հավաքված կանանցից մեկն էլ Հովիկ Աբրահամյանը բողոքեց, թե խոստացել էր հանդիպում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, սակայն այդպես էլ նախարարն իրեն չի զանգել: Վարչապետը հայտնեց, որ իրենք խնդրանքը փոխանցել են արդարադատության նախարարին եւ նա պետք է որ զանգած լիներ:

Նշենք, որ Եկմալյան փողոցի բնակիչները այսօր առավոտյան էլ հավաքվել էին կառավարության շենքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ