News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշխատող մայրերը կառավարությանն առաջարկում են ակցիզային հարկից կամ շրջանառության մեջ դրված, սակայն այդպես էլ օրենքի ուժ չստացած «Շքեղության հարկից» նպաստ վճարել չաշխատող հղիներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Կառավարության մոտ ասացին բողոքի ակցիա անցկացնող կանայք, որոնք պահանջում էին հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մասին օրենքը, որոնցով նախատեսվում է նվազեցնել աշխատող մայրերի նախածննդյան եւ հետծննդյան նպաստի չափը՝ խնայված միջոցների հաշվին նպաստ սահմանելով չաշխատող մայրերի համար։

«Իհարկե, մենք դեմ չենք, որպեսզի չաշխատող կանանց նույնպես պետությունը աջակցի, բայց ոչ՝ աշխատող կանանց հաշվին, դրա համար ավելի լավ միջոցներ կան՝ «Շքեղության հարկ», եւ ավելի լավ գաղափարներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինեսա Թումանյանը՝ նշելով, որ Կառավարության այս քայլի իրական նպատակը գումար աշխատող մայրերից գումար «խլելն է», այլ ոչ թե չաշխատող մայրերին օգնելը:

Ինեսայի խոսքով՝ եթե նախկինում իրենք 100 %-ով աշխատավարձի փոխհատուցում էին ստանում, ապա օրենքի կիրառումից հետո 80%-ով են փոխահատուցում ստանալու, այն սահմանված առավելագույն շեմի սահմանում։

«Շատ անարդար գաղափար է, որովհետեւ շատ անգամ կինն ստիպված է լինում աշխատել, որպեսզի ընտանիքին օգնի, նույնիսկ դեպքեր են լինում, որ մինչեւ հղիության վերջին շրջանը աշխատում են, որպեսզի կարողանան գումար հավաքել, որ մի քանի ամիս երկար մնան բալիկին խնամելու համար»,-ասաց Ինեսա Թումանյանը:

Ակցիայի մասնակից Տաթեւիկ Դավթյան  էլ նշեց, որ Կառավարությունը այս փոփոխությունը հիմնավորում է նաեւ եվրոպական երկրների օրինակով, սակայն մոռանում է նշել, որ Եվրոպայում երեխան մինչեւ չափահաս դառնալը ստանում է նպաստ՝ անկախ իր ծնողների սոցիալական վիճակից. «Հետեւաբար համեմատել մեր երկրի սոցիալական համակարգը, եվրոպական երկրների իդելական սոցիալական ապահովվածություն ունեցող համակարգերի հետ, ուղղակի աբսուրդ է, եւ որպես օրենքի հիմնավորում ներկայացնելը բոլորովին անհիմն է»:

Տաթեւիկի խոսքով՝ իրենք նաեւ էլեկտրոնային ստորագրահավաք են անցկացնելու, մասնակցելու են խորհրդարանական լսումներին եւ արդյունք չունենալու դեպքում շարունակելու են այլ միջոցներով պայքարել:

Նշենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը,  դրվում է միջին աշխատավարձի վերին շեմ, որից հաշվարկվելու է մայրության նպաստը,  կրճատվում է երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայում վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը): Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է այդ գումարների հաշվին չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ