ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 23 -ին կազմել է 408.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.73 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.29 դրամ (նվազել է 2.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 654.40 դրամ (նվազել է 2.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.81 դրամ (նվազել է 0.18 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 228.09 դրամ, ոսկին՝ 16,341.69 դրամ, պլատինը՝ 16,686.59 դրամ:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱ ՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.5 դրամով, սակայն առաջարկի գինը չի գերազանցել 408 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը 407 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ։