News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինացի աղջիկը մեկ շաբաթ KFC-ում է անցկացրել՝ սնվելով տապակած հավի թեւիկներով: Նա պարզաբանել է, որ իրեն ժամանակ էր հարկավոր սիրելիից բաժանվելուց հետո:

Չենդուի 26-ամյա բնակչուհի Թան Շենը ռեստորան է գնացել՝ բաժանման մասին մտածելու համար հարմար վայր գտնելու նպատակով: Աղջիկը նույնիսկ զանգահարել է աշխատավայր եւ հայտարարել, որ հիվանդ է:

«Ես չէի ցանկանում վերադառնալ իմ բնակարան, որովհետեւ այնտեղ հիշողությունները կտանջեին ինձ, այդ պատճառով մնացի»,- բացատրել է նա:

Մի քանի օր անց ռեստորանի աշխատակիցները սկսել են անհանգստանալ Թանի համար:

«Մենք հերթափոխով ենք աշխատում, ռեստորանը բաց է 24 ժամ, այնպես որ՝ օրվա ընթացքում մենք բազմաթիվ մարդկանց ենք տեսնում: Սկզբում նրան ոչ ոք չէր նկատել, բայց մի քանի օր անց սկսեցի մտածել, որ նա ծանոթ է»,- ռեստորանի 22-ամյա աշխատակցի խոսքերն է մեջբերում Mail Online-ը:

Եվս մեկ օր անց տղան հասկացել է, որ աղջկան սպասարկում է վերջին երեք օրվա ընթացքում, եւ որ նա իրականում ոչ մի տեղ չի գնում:

Թանը որոշել է, որ ժամանակն է հեռանալ հաստատությունից, երբ մեկ շաբաթ անց KFC-ում լրագրողներ են հայտնվել: Բացի այդ, աղջիկը սկսել է զզվել հավի համից:

«Ես որոշեցի, որ ավելի լավ է հեռանամ քաղաքից եւ վերադառնամ ծնողներիս մոտ: Ես արդեն զանգահարել եմ աշխատավայր եւ ասել, որ հեռանում եմ»,- խոսովանել է Թանը:

Ըստ FedPost.ru-ի, լրատվամիջոցների հետ զրուցելուց հետո աղջիկը նստել է Շանդուն նահանգ մեկնող գնացք եւ մեկնել ծնողների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ