1947թ.-ի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի Կազմակերպության(ՄԱԿ) Գլխավոր Ասամբլեան համար 168 բանաձեւով հոկտեմբերի 24-ը հայտարարեց Միավորված Ազգերի Կազմակերպության օր(United Nations Day)՝ ՄԱԿ Կանոնադրության ընդունման տարեդարձի օրը, որպեսզի համաշխարհային հանրությանը ծանոթացնի ՄԱԿ նպատակներին եւ ձեռքբերումներին, ինչպես նաեւ իր գործունեության աջակցության համար: ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից մեկն ընդունվել էր 1948թ.-ի դեկտեմբերին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1971թ.-ի դեկտեմբերի 6-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունեց հետեւյալ բանաձեւ(հանար 2782), որում ընդգծվում էր, որ Միավորված Ազգերի Կազմակերպության օրը պետք է միջազգային տոն դառնա, եւ խորհուրդ էր տրվել, որպեսզի բոլոր անդամ պետություններում օրը ոչ աշխատանքային հայտարարվի, հաղորդում է «Calend»-ը:
Այս պահին ՄԱԿ կազմում 193 պետություն է ընդգրկված, յուրաքանչյուրը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի անդամ է: ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են Գլխավոր Ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական ու սոցիալական խորհուրդը, Միջազգային դատարանը: ՄԱԿ-ն ունի նաեւ մի շարք սեփական մասնագիտացված հաստատությունները՝ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար հարցերով միջազգային միջկառավարական կազմակերպությունները(ՅՈւՆԵՍԿՕ, ԱՀԿ, ԱՀՄ, ՅՈւՆԻԴՕ եւ այլն):