News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօր` հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցած նիստում քննարկվել է քաղաքական մեծամասնության գործունեությունը Ազգային ժողովի վերջին քառօրյային: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նիստի ընթացքում քննարկել ենք ներքաղաքական հարցեր` մեծամասնության աշխատանքն Ազգային ժողովում, հանգստյան օրերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ: Բացի դրանից` հստակեցրել ենք մեր դիրքորոշումը Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ. ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն այլ տարբերակ չունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Թե ինչ պետք է ակնկալել երկու երկրների նախագահների հանդիպումից, ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ դա կախված է Ադրբեջանից. «Որքանով կառուցողական կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, այնքան մենք կանկալենք դրական փոփոխություն»:

Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ