News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Օհայո նահանգի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ ուտելուց հետո հարաբերություններ պարզելու դեպքում ամուսինները ճարպակալման վտանգի են ենթարկվում: Այսպես. վիճող ամուսիններից յուրաքանչյոուրը կարող է տարեկան 5.5 կգ գիրանալ:

Ըստ Mail Online-ի, ամերիկյան գիտնականների անցկացրած նոր հետազոտությանը մասնակցել է 24-ից 61 տարեկան առնվազ 3 տարվա ընտանեկան փորձ ունեցող 43 զույգ: Կամավորները հարցաթերթիկ են լրացրել՝ գնահատելով ամուսնությունից բավարարվածության աստիճանը, ընտանեկան վեճերի առաջացման հաճախականությունն եւ դեպրեսիվ ախտանշանները:

Այնուհետեւ գիտնականների մեկօրյա երկու այցելության ընթացքում ամուսինները կերել են ձու, տապակած երշիկ, աղի թխվածքաբլիթ եւ սոուս: Ճաշացանկը կազմվել է՝ հաշվի առնելով արեւմտյան դիետան եւ կրկնակի Բիգ-Մաքում կամ մեկ բաժին կարտոֆիլի ֆրիում առկա կալորիաների եւ ճարպերի քանակությունը:

Երկու ժամ անց գիտնականները զույգին առաջարկել են քննարկել եւ փորձել լուծել մեկ կամ մի քանի խնդիր, որոնք պետք է հանգեցնեին կոնֆլիկտի:

Ըստ FedPost.ru-ի, բանն այն է, որ գիտնականները «սուր» թեմաներ են ընտրել. փող, հարաբերություններ եւ կնոջ/ամուսնու կողմից ազգականներ:

Դրանից հետո Օհայոյի համալսարանի աշխատակիցները հաշվել են էներգիայի կորուստը՝ հաշվի առնելով թթվածնի ու արտաշնչած ածխաթթվի քանակությունը եւ հանգել եզրակացության, որ եռանդուն վիճաբանողներն ավելի քիչ կալորիա են ծախսում, քան ավելի պակաս սկանդալային զույգերը: Բացի այդ, վիչող ամուսիններին արյան մեջ ինսուլինի մակարդակն ավելի բարձր է եղել, ինչը նպաստել է ճարպերի կուտակմանը, ինչպես նաեւ արյան մեջ առկա ճարպերի՝ տրիգլիցերիդների մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ