News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամիսներ առաջ  ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացած լրագրող, տնտեսագետ, Սամվել Ավագյանի հեղինակած պատմվածքներն ու բանաստեղծություններն առաջիկայում մեկ գրքով կլինեն վաճառքում: «Ոչ սովորական թվաբանություն» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին:

Մահվանից երկու ամիս առաջ Սամվել Ավագյանի կազմած ժողովածուն լույս է տեսել նրա մահվանից հետո՝ լրագրող ընկերների աջակցությամբ ու եղբոր՝ Սերոբ Ավագյանի ջանքերով:

«Սամվելի ամենամեծ առանձնահատկություններից էր նրա անկեղծությունն ու անաչառությունը: Նա այն լրագրողներից էր, որի տնտեսական վերլուծությունները եւ ընդդիմադիր կողմն էր ընդունում, եւ դիմադիր: Նրա ստեղծագործություններում քաղաքական աքցենտավորումը չէիր զգում: Ցանկացած թեմայի անդրադառնալիս նա դրան վերաբերվում էր որպես լրագրողի: Սամվելն իր պրոֆեսիոնալիզմով, մարդկային ազնիվ տեսակով օրինակ էր բոլորի համար»,-NEWS.am-ին ասաց Սամվել Ավագյանի ընկեր, Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Ավագյանի պատմվածքները հիմնականում ինքնակենսագրական դրվագներ են՝ պատերազմական կյանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ