News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում «Կրիա տաքսի»-ն, ի տարբերություն մյուս ծառայությունների, սպասարկում է մարդկանց, ովքեր ոչ մի տեղ չեն շտապում եւ նախընտրում են դանդաղ երթեւեկությունը: Զարմանալի է, բայց ընկերությունը բազմաթիվ մշտական հաճախորդներ ունի:

Պարզվում է՝ քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են վճարել անշտապ երթեւեկության համար, ինչի շնորհիվ 2013 թվականի դեկտեմբերին գործունեությունը սկսած ծառայության ճանաչումն աճում է:

Տարօրինակ ընկերությունը ստեղծել են մի ընկերություն, որը Յոկոհամայում իր 500 ավտոմեքենաներից 10-ի վրա «Կրիա տաքսի» լոգոն է փակցրել: Ըստ Mail Online-ի, այդ մեքենաները վարում են հատուկ դասընթացներ անցած վարորդները:

Երբ հաճախորդն այդ մեքենան է նստում, պետք է սեղմի «Yukkuri» (դանդաղ) մակագրությամբ կոճակը: Դրանից հետո հատուկ ձայնային ազդանշան է հնչում, որը վարորդին զգուշացնում է, որ պետք է առավելագույնս դանդաղ ընթանա:

Ծառայությունը Ճապոնիայում բավական ճանաչված է թոշակառուների, հղի կանանց, փոքրիկ երեխաներ ունեցող մայրերի, ինչպես նաեւ զբոսաշրջիկների շրջանում:

«Կրիա տաքսի»-ն միայն դրական արձագանքներ է ստացել, ինչի արդյունքում ծառայության հեղինակությունը 15%-ով աճել է: Այժմ ընկերությունը ծրագրում է նոր համակարգը ներդնել նաեւ այլ քաղաքների իր մասնաճյուղերում. Տոկիոյում, Կանագավայում, Սայտամայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ