News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իր նորածին տղա երեխային վաճառելու մեջ կասկածվող, Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արմենուհի Պետրոսյանը պնդում է, որ իր որդուն ոչ թե վաճառել, այլ «նվիրել է» ծննդաբերելուց անմիջապես հետո։ Այժմ, երբ տեղեկացել է, որ տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, Արմենուհին ցանկանում է վերադարձնել երեխային։

«Ես 1000 դոլարով երեխա չեմ ծախել, ես իմ կամքով եմ տվել երեխային, բայց հիմա որ դատական գործ կա վրես, լավ կեղնի՝ ես իմ երեխային բերեմ հետ»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արմենուհի Պետրոսյանը:

Արմենուհու մայրը՝ Լամարա Պետրոսյանը, նույնպես պնդում է, որ իրենք երեխային չեն վաճառել, իսկ ոստիկանություն ոչ թե իրենք են դիմել, այլ հարեւանուհին, որը, ըստ Պետրոսյանների, կեղծ հաղորդում է տվել։

Այնուամենայնիվ, մեր թղթակցի հետ զրույցում Արմենուհին եւ նրա մայրը հարկ համարեցին դժգոհել, որ Կարապետյանների ընտանիքը, որին հանձնել են իրենց նորածին երեխային, չի վճարել երեխայի համար պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստը՝ 50, 000 դրամ, որը, ըստ պամանավորվածության, պետք է փոխանցեին Արմենուհուն։

Պետրոսյանների պատմելով՝ իրենք երեխայի նոր ընտանիքին վաղուց են ճանաչել։ Երեխային հանձնելու մասին պայմանավորվել են մինչեւ երեխայի լույս աշխարհ գալը։

«Մենք երեխա ծախող չենք, մանկատուն թաբլելու, հիվանդանոց քցելու փոխարեն տվել ենք, որ տանեն, պահեն, մենք չեն կարող պահենք, ապրուստ չունենք: Իրանք մենակ ասեցին, որ մեզի կուտան 50.000 դրամը պետության, սակայն դա էլ չեն տվել, իսկ ես իմ երեխային տվել եմ ապահով մարդկանց»,- ասաց Լամարա Պետրոսյանը:

Արմենուհին առաջին ամուսնուց 2-ամյա դուստր ունի, մեկ տարի առաջ ամուսնալուծվել է, դստերը, իր խոսքով, ժամանակավոր հանձնել է նախկին ամուսնու քրոջ խնամքին, հետո, երբ փորձել է վերադարձնել նրան, տալը հրաժարվել է բաժանվել երեխայից, ի վերջո Արմենուհին ոստիկանության միջոցով վերադարձրել է դստերը։ Արմենուհին պնդում է, որ չգիտի՝ ով է իր երկրորդ երեխայի հայրը։

Որդու գտնվելու վայրը մայրը նույնպես չգիտի, բայց քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ուզում է վերադարձնել նրան: Ընտանիքը, որին նա հանձնել է որդուն, անմիջապես հեռացել է Գյումրիից, հնարավոր է՝ նաեւ հանրապետությունից, որովհետեւ Արմինեն երեխայի նոր ծնողներին համապատասխան լիազորագիր է տվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ք.Օ 168 հոդվածի հատկանիշներով, այն է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը:  Եթե ապացուցվի երեխայի վաճառքի հանգամանքը, ապա գործարքի կողմերը կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ազատազրկում` 2-5 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ