News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանական խոշորագույն պարբերականներից Spiegel-ը լուսաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի պաշտոնական այցը Հայաստան: Ներկայացնում ենք թերթի հրապարակումը՝ որոշ կրճատումներով.

«Գերմանիայի ԱԳ նախարարը քայլում է դեպի անմար կրակը, նվագախումբը խիստ մեղեդի է կատարում: Ճանապարհի երկայնքով ծառեր են, որոնք տնկել են այստեղ այցելած պետությունների ղեկավարները:

«Ցեղասպանության» հուշարձանը, ինչպես այն պաշտոնապես կոչվում է, կառուցվել է դեռեւս խորհրդային ժամանակներում: Հիմա հուշահամալիրն ընդլայնվում է: Այստեղ նախարարն ավելի ուժեղ է զգում. Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1915 թվականին, թուրքերի կողմից հայերի ոչնչացումն Արարատի լանջերին փռված այս ամբողջ լեռնային երկրի ցավն է:

Հայաստանի ԱԳ նախարարը գերմանացի գործընկերոջը շուրջ 240 փաստաթուղթ փոխանցեց Գերմանական կայսրությունից, որը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:

Նախարարը նշեց, որ այդ փաստաթղթերը վկայում են, որ իր ազգի դեմ թուրքերի ցեղասպանությունն իսկապես եղել է: Պարզ է դառնում. դա շատ սուր թեմա է: Հայկական գնահատականներով՝ շուրջ 1.5 մլն մարդ է զոհվել:

Հաջորդ տարի այդ ողբերգության 100-րդ տարելիցն է: Գերմանական կինոթատրոններում մինչեւ հիմա ցուցադրվում է գերմանա-թուրքական ռեժիսոր Ֆաթիհ Ակինի ֆիլմը՝ նվիրված այդ իրադարձություններին: Բայց այստեղ՝ տեղում, հայերն ու թուրքերը, կարծես, պատրաստ չեն հաշտեցման: Չնայած անցյալ տարի այն ժամանակվա արտգործնախարար, ներկայիս վարչապետ Դավութօղլուն, գալով Հայաստան, այդ իրադարձությունները մեծ սխալ եւ անմարդկայնություն կոչեց, իսկ այս տարվա ապրիլին ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց հայերի հիշատակի օրը (Էրդողանն արտահայտվեց ապրիլի 24-ից առաջ - խմբ.):

Սակայն, հայկական կողմի կարծիքով, դա բավարար չէ: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններն արդեն հինգ տարի սառեցված են: Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց միայն Անկարայի մեղքը: «Գնդակը Թուրքիայի դաշտում է»,- հայտարարեց Նալբանդյանը:

Դեռեւս ամռանը Բեռլինում Շտայնմայերը գործընկերների հետ խոսեց հաշտեցման քայլերի մասին: Երբ Երեւանում նրան հարցրեցին այդ մասին, Շթայնմայերը որպես օրինակ բերեց դարավոր թշնամանքից հետո գերմանա-ֆրանսիական հաշտությունը: Սակայն դա համընդհանուր օրինակ լինել չի կարող: Երիտասարդության եւ պատմաբանների միջեւ շփումները, հնարավոր է, կարող են լուծում դառնալ:

Հայաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ ոչ միայն Թուրքիայի, այլեւ հարավից եւ արեւելքից նրա հարեւանի հետ: Ի դեպ, Շտայնմայերը Երեւան ժամանեց Բաքվից: Օլիգարխիկ ռեժիմի վրա հիմնված քաղաքը բուռն կերպով զարգանում է, մինչդեռ Երեւանն ավելի համեստ, նույնիսկ՝ ավելի աղքատ տեսք ունի:

Շտայնմայերի այցը պետք է ազդանշան հանդիսանա, որ Եվրամիությունը շարունակելու է արեւելյան գործընկերության քաղաքականությունը՝ չնայած Ուկրաինայի ճգնաժամին: Հայաստանը հասկացրեց, որ միանալու է Եվրասիական տնտեսական միությանը: Շտայնմայերը հույս հայտնեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի խանգարի եվրոպական երկրների եւ ընդհանրապես Եվրոպայի հետ նրա հարաբերություններին:

1992 թվականից Հայաստանն ու Ադրբեջանը երկամյա պատերազմ վարեցին հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավում: Վերջին շրջանում այնտեղ միջադեպերը վերսկսվեցին, ինչի արդյունքում ամռանն առնվազն 18 մարդ զոհվեց:

Մերձեցման հնարավորություն կա հոկտեմբերի 27-ին Փարիզում նախանշված հանդիպման ժամանակ (Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների - խմբ.): Այդ հանդիպման հետ Շթայնմայերը մեծ հույսեր է կապում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ