News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օտավայի խորհրդարանում հրաձգությունից հետո երկրի վարչապետ Սթիվեն Հարփերին շուրջօրյա կհսկեն: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կանադայի թագավորական ոստիկանության տեսուչ Բոբ Փոլսոնը: 

Աղբյուրը նշում է, որ տարբեր քաղաքական կազմակերպությունների շենքերում եւ խորհրդարանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: 

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 23-ին Հարփերը ելույթ էր ունեցել՝ դիմելով ազգաբնակչությանը: Նա խորհրդարանի հրաձգությունն անվանել էր  Կանադայի վրա դաժան հարձակում:  «Հաստատ կարող եմ ասել, որ մեզ չեն վախեցնի, Կանադային երբեք չեն վախեցնի», - հայտարարել է վարչապետը: Հարփերը նշել է, որ առաջիկայում երկրում կաշխուժացվեն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի միջոցները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Կանադայի մայրաքաղաքի Ազգային զինվորական հուշահամալիրի մոտ 32-ամյա Միշել Զեհաֆ Բիբոն հրաձգություն էր կազմակերպել, իսկ այնուհետեւ մտել խորհրդարանի շենք եւ շուրջ 30 կրակոց արձակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ