News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ առաջնորդները որոշումների փաթեթ են մշակել, ըստ որի՝ պարտավորվում են մինչեւ 2030 թ. 40%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, հայտնում է The Guardian-ը:

Աղյուրը նշում է, որ ԵՄ երկրները որոշում են կայացրել նաեւ 27%-ով բարձրացնել վերականգնվող աղբյուրներից էներգառեսուրսների սպառման մակարդակը  : 

Որոշումների տվյալ փաթեթը ներկայացրել է ԵԽ հեռացող նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Նա նշել է, որ նոր որոշումը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել ԵՄ էներգետիկ կախվածությունը: «Դա հեշտ չէր, սակայն մեզ հաջողվել է արդարացի որոշում կայացնել, որը ԵՄ-ի համար հավակնոտ, բայց արդյունավետ ծրագիր իրականացնելու հնարավորություն է բացում», - ասել է նա:

«Այս փաթեթը շատ լավ քայլ է  կլիմայի փոփոխությունների դեմ մեր պայքարում», - հավելել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ընդգծելով, որ աշխարհում ոչ մի խաղացող ավելի հավակնոտ չէ, քան ԵՄ-ն:

ԵՄ առաջնորդները նոր նպատակին հասնելու են էներգախնայող համակարգերի ներդրմամբ, ինչպես նաեւ մեկ միասնական եվրոպական էներգետիկ շուկա ստեղծելով:

Նշենք, որ ԵՄ-ն ռուսական գազի խոշորագույն ներկրողներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ