News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն արձագանքել է «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ Երեւանի քաղաքապետին ուղղված գրությանը: Բախշյանը հարց էր բարձրացրել, որ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ` Վ. Սարգսյան փողոցով երթեւեկելիս ձախ թեւի վրա եւ Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» եւ 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանները հակասում են միմյանց եւ վարորդների տուգանման պատճառ դառնում:

Այս առնչությամբ ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է.

«Միանգամից նշենք, որ տեղադրված նշաններն իրար չեն հակասում: ՀՀ կառավարության 26.10.2006 թ. «Ճանապարհային լուսացույցերին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» որոշման հավելված № 3-ի 50.35 եւ Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ Ռ 52289-2004 «Ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ» ստանդարտի 5.4.31 կետերով 3.27 ճանապարհային նշանի ազդման գոտին կարող է սահմանափակվել 6.4 ճանապարհային նշանի եւ (կամ) 1.4 դեղին գույնի հորիզոնական հոծ գծանշման միջոցով: Վ. Սարգսյան փողոցում երկու պայմաններն էլ միաժամանակ ապահովված են:

3.27 նշանը Վ. Սարգսյան փողոցում ընդհանրապես կարելի էր չտեղադրել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնների 84-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերի համաձայն՝ տվյալ վայրերում կանգառն արգելվում է: Սակայն հաշվի առնելով մեր վարորդների նման նրբին հարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքները` դրանք ստիպված տեղադրվել են»:

Վարորդները վճարում են կայանման համար եւ... տուգանվում

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ