News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը ակումբներում գիշերային պարերն արգելող օրենքում փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել, հայտնում է «Մոսկվան է խոսում» պորտալը՝ վկայակոչելով ճապոնական իշխանությունների ներկայացուցիչներին:

Աղբյուրը հստակեցրել է, որ կառավարության որոշումը պետք է հաստատի նաեւ խորհրդարանը:

Ճապոնիայում կեսգիշերից հետո գիշերային ակումբներում պարերի արգելք է գործում: Հաստատությունները ստիպված էին «մեծերի համար» լիցենզիա ստանալ, ինչն էլ իր հերթին էր մի շարք սահմանափակումներ նախատեսում: Արգելքը Ճապոնիայում ներդրել էին դեռեւս 40-ականներից, երբ պարասրահները հաճախ էին մարմնավաճառության հարթակ դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ