News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի կրկեսի կոլեկտիվը վերադարձել է Արցախից, ուր հյուրախաղերի էր մեկնել եւ 10 օր շարունակ իր յուրօրինակ ելույթներով ուրախացրել հայրենիքի պաշտպաններին՝ ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներին:

Հայաստանի կրկեսային գործիչների միությունից հայտնում են, որ սկսած 1999 թվականից, Երեւանի կրկեսի ստեղծագործական կոլեկտիվը յուրաքանչյուր տարի համերգային ելույթներ է կազմակերպում Արցախի տարբեր զորամասերում: Այս տարվա հյուրախաղերի ծրագրում երեք նոր համար էր ընդգրկված: Առաջնագծում ծառայող մեր զինվորականները մեծ հիացմունքով եւ բուռն ծափահարություններով ընդունեցին կրկեսի երիտասարդ արտիստ Համլետ Օհանյանին եւ նրա ցուցադրած գլխարկներով ձեռնածության համարը: Այն նույն համարը, որի կատարմամբ ժամանակին իր ասպարեզում փառքի ու մեծ ճանաչման արժանացավ այժմ Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երեւանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը: Նաեւ այդ առումով պարտավորեցնող համարն անթերի կատարելու համար 17-ամյա Համլետը 6 տարի շարունակ հղկում ու կատարելագործում էր իր կատարողական տեխնիկան: Դատելով հանդիսատեսների հիացական արձագանքից, Համլետի առաջին ելույթը՝ Արա Գեւորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի երաժշտության ներքո, իսկապես անթերի ստացվեց: Ոչ պակաս հիացմունքով հանդիսատեսն ընդունեց մյուս երկու նոր համարները. Արսեն Կիրակոսյան եւ Արման Գաբրիելյան դուետի ցուցադրած գնդակներով կոմիկական ձեռնածությունը, ինչպես նաեւ Անի Գասպարյանի «Անտիպոդ» ակրոբատիկ համարը:

Այս անգամ կրկեսային ծրագրում եւս մեկ նորամուծություն էր տեղ գտել. դերասանները զինվորներին առաջարկեցին իրենց ինչ-որ հետաքրքիր համար ցուցադրել: Պարտադիր չէր՝ կրկեսային հնարքներ, կարելի էր նաեւ երգել, պարել կամ մարմնամարզական ակրոբատիկայի տարրեր ներկայացնել: Զինվորներն անարձագանք չթողեցին առաջարկությունը, իսկ հաղթողին որոշում էին հենց իրենք՝ զինծառայողները, ում ելույթն ամենից բարձր եւ բուռն ծափահարությունների արժանացավ, նա էլ հաղթող ճանաչվեց: Իսկ հաղթողի մրցանակն արտահերթ արձակուրդն էր, որի վերաբերյալ կրկեսային թատերախումբը գլխավորող, Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը նախօրոք պայմանավորվել էր ԼՂՀ բարձրագույն զինվորական ղեկավարության հետ:

Երեւանի կրկեսը հյուրախաղային ծրագրով մտադիր է առաջիկայում մեկնել Լոռու մարզի քաղաքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ