Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում («Ադորա» ռեստորանի հարևանությամբ) տեղի է ունեցել ավտովթար. «Լեքսուս» ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վթարի հետեւանքով տուժել է 3 մարդ, որոնք տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ: Ծառն արմատախիլ է եղել: