News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հոկտեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին:

Ողջունելով հյուրին, նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը՝ հայ-մեքսիկական մշակութային հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման գործում խոչընդոտ չի հանդիսանա: Այնուհետեւ,  նախարար Հ. Պողոսյանն անդրադառձել է 2011 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերին, որի շրջանակում անցկացվել են մանկական գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների, Մեքսիկայի պատմությանը նվիրված լուսանկարչական    ցուցահանդեսներ, ինչպես նաեւ մեքսիկական ֆիլմերի ցուցադրություն:

Զրույցի ընթացքում Հ. Պողոսյանն ընդգծել է, որ հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտի ամրապնդման եւ մշակութային փոխանակումների իրականացման լավագույն դրսեւորումն է առաջիկայում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բնագավառներում 2015-2019 թթ. համար» համագործակցության ծրագրի ստորագրումը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին նախարար Պողոսյանը  կարեւորել է  «ՊՌՈՏՌԱԴ» մեքսիկական ստեղծագործությունների թարգմանության աջակցության գրական հրատարակչական ծրագիրը եւ դրա շրջանակում համագործակցությունը, ինչպես նաեւ Գվադալախարայի գրքի միջազգային տոնավաճառին հայկական կողմի մասնակցությունը, որը իսպանալեզու գրահրատարակչական արտադրանքի ամենակարեւոր հարթակներից է:

Զրույցի ընթացքում քննարկվել է 2015 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրեր անցկացնելու հարցը, որի արդյունքում նախանշվել է օրերի ձեւաչափը եւ ոլորտները. գրական-թարգմանական՝ հայկական հեքիաթների թարգմանություն, մեքսիկացի երեխաների կողմից արված նկարազարդումներով   եւ հակառակը՝ մեքսիկական հեքիաթների թարգմանություն, որոնք կնկարազարդվեն    հայ երեխաների կողմից: ՀՀ մշակույթի նախարարը դեսպան Բելտրան Գեռերոյին առաջարկել է նաեւ, մշակույթի օրերի ընթացքում,  հայաստանյան արվեստասեր հանրությանը ներկայացնել մեքսիկական ազգային երաժշտության համերգ, խեցեգործական աշխատանքների ցուցահանդես եւ ազգային խոհանոց:

Հանդիպման ավարտին դեսպան Բելտրան Գեռերոն շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության, հետաքրքիր, կարեւոր ծրագրերի  նախանշման եւ հայ-մեքսիկական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ