Օրերս ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 138 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, եւ ինքնաշեն ատրճանակ` պահունակով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: