News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես չէի ցանկանա, որպեսզի խորհրդարանական եռյակի կողմից սկսած քաղաքական գործընթացը հանգեցներ նախաձեռնության տապալմանը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որպեսզի սկսված գործընթացը չհանգեցնի արյունահեղության, քանի որ հակառակ դեպքում մեղավոր կլինեն բոլոր կողմերը. «Պետք է ամեն ինչ անել անցյալի սխալները չկրկնելու համար, եւ կարեւոր է, որպեսզի ժողովուրդը չկորցնի իր հավատը, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջախոհություն: Ես չէի ցանկանա, որպեսզի խորհրդարանական եռյակի կողմից սկսած քաղաքական գործընթացը հանգեցներ նախաձեռնության տապալմանը: Սա ընդհանուր առմամբ, երկրում, եւ մասնավորապես, ժողովրդի լայն զանգվածների համար ծանր իրավիճակ կստեղծեր»:

Ռուստամյանը նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն երկրի վիճակի բարելավման հարցի շուրջ տարաձայնություններ ունի խորհրդարանական եռյակի հետ: «Կարեւորը երկրին չվնասելն է, քանի որ դա հեշտ գործ չէ, ամեն ինչ պետք է իրականացնել քայլ առ քայլ: Եւ եթե եռյակը չհաղթահարի, ապա ժողովրդի հիասթափությունը կխորանա», - եզրափակեց քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ