News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է արտագաղթը, որում մեղավոր են ասօրվա իշխանությունները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Պատգամավորը վիճակագրական տվյալներ մեջբերեց: Այսպես, նրա խոսքով՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում երկիրը լքել է 113 հազար մարդ, եւ մի մասը այլեւս չի վերադառնա: Մանուկյանը նշեց, որ տարեկան 110-120 հազար մարդ է լքում երկիրը, ընդ որում, որպես կանոն, 60 հազարը այլեւս չի վերադառնում:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ միտումն այնպիսին է, որ երկրը լքող մարդիկ հետո իրենց մոտ են կանչում նաեւ հարազատներին: «Սա մեր երկրի համար լուրջ մարտահրավեր է, եւ խնդիրը պետք է լուծել միայն իշխանափոխության շնորհիվ: Ժողովրդի շրջանում չկան մարդիկ, ովքեր իշխանափոխություն չեն ցանկանում: Դա միայն չեն ցանկանում պետական հաստատություններում պաշտոններ ունեցողները», - եզրափակեց Արամ Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ