Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունն այն մասին, որ իբրեւ թե մեկնել է Բաքու՝ համաժողովին մասնակցելու համար:
«Չնայած մամուլի հաղորդագրություններին, ես Ադրբեջան եմ մեկնել ոչ թե համաժողովի մասնակցելու, այլ միայն անազատության մեջ գտնվող իրավապաշտպաններին, նրանց փաստաբաններին ու ընտանիքներին հանդիպելու եւ երկրում խոսքի եւ հավաքների ազատության հետ կապված իրավիճակի բարելավման շուրջ իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու համար», - Facebook-ի իր էջում գրել է հանձնակատարը: