News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն եւ պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար այսօր, կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում մեկնարկել է դասընթաց, որում ընդգրկված են մոտ 50 պատասխանատու աշխատակիցներ՝ հանրապետության բոլոր շրջվարչակազմերից:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասընթացի մասնակիցներին ողջունել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ միջոցառումը համարելով համայնքապետերի համար կազմակերպված վերապատրաստման կուրսերի շարունակություն: Կառավարության ղեկավարն արդյունավետ աշխատանք է մաղթել ներկաներին եւ հույս հայտնել, որ այս կարճ ժամանակահատվածում ձեռքբերվելիք գիտելիքներն օգնելու են նրանց՝ տեղական մարմիններում կառավարումն  ավելի արդյունավետ կազմակերպելու գործում, ինչը հանգեցնելու է Արցախում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանը:

Վարչապետը  հորդորել է դասընթացի մասնակիցներին ամենօրյա աշխատանքում հաճախակի հանդիպող խնդիրները համարձակ կերպով  վերհանել՝ միասին լուծումներ փնտրելու համար: Քննադատելով շրջվարչակազմերի աշխատակիցների՝ երբեմն հանդիպող մոտեցումները քաղաքացիներին ծառայելու ընթացքում՝ նա պահանջել է բարեխիղճ լինել աշխատանքում, համբերատար ու անմիջական՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ մասնակիցների կողմից նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման եւ ամրապնդման արդյունքում  շատ հարցեր կլուծվեն  տեղերում, եւ քաղաքացիների մոտ  կմեծանա վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ:

Մեկուկես օր տեւողությամբ դասընթացի ժամանակ շրջվարչակազմերի պատասխանատու աշխատակիցներին կներկայացվեն դասախոսություններ՝ ՏԻՄ-երի լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության, գործավարության, տեղական եկամուտների հավաքագրման եւ ծախսման գործընթացի կատարելագործման եւ այլ թեմաներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ