News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե աշխարհի բնակչության կրթական մակարդակը արագացված տեմպերով բարձրանա, ապա 2100թ.-ին Երկրի բնակչության թվաքանակը կկազմի մոտ 8 մլրդ մարդ, իսկ հետո աճը կկանգնի: Նման եզրահանգման են եկել ճշգրիտ համակարգային վերլուծության ավստրալական համալսարանի գիտնականները, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հետազոտության հեղինակները առաջին անգամ հաշվարկել են 195 պետությունների ապագա բնակչության թվաքանակը՝ ոչ միայն ըստ սեռի եւ տարիքի, այլ նաեւ կրթության մակարդակի: «Երբ կանայք ավելի կրթված են դառնում, նրանք ռեպրոդուկտիվ որոշումեր ընդունելու եւ իրենց ընտանիքի չափը որոշելու հարցում ավելի մեծ իշխանություն են ստանում. գործնականում սա գրեթե միշտ նշանակում է ավելի քիչ երեխաներ», - պարբերականը մեջբերում է նախագծի ղեկավար Վոլֆգանգ Լուտցի հայտարարությունը:

Հետազոտողների գնահատումներով, բնակչության ծերացման ներկայիս միտումը, որը նկատվում է Ճապոնիայում եւ Արեւմտյան Եվրոպայում, կհաստատվի նաեւ մոլորակի այլ տարածաշրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ