News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում անլեգան հյուրանոց է հայտնաբերվել՝ Թուրքիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից ու Ղազաստանից եկած աշխատանքային ներգաղթյալների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայում անշարժ գույքի օգտագործման վերահսկողության պետական տեսչության տվյալները:

Հյուրանոցի սենյակները կահավորված են եղել 6-8 մարդու համար՝ երկհարկանի մահճակալներով: Ընդհանուր առմամբ հյուարոցը նախատեսված է եղել 200 մարդու համար:

«Այդ տարածքում կա շենք, որը վարձակալության պայմանագրի համաձայն պետք է օգտագործվեր ձեռնարկության կապի համար, սակայն ստացվել է լրիվ հակառակը: Վեցհարկանի շենքի մեծ մասը օգտագործվում է որպես հյուրանոց աշխատանքային միգրանտների համար»,-ասել է Մոսկվայում անշարժ գույքի օգտագործման վերահսկողության պետական տեսչության աղբյուրը:

Տեսչությունը վարչական վարույթ է հարուցել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ