Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին, Փարիզում: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի ունենա Ելիսեյան պալատում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առանձին-առանձին հանդիպոււմներ կունենա երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո վերջիններիս հնարավորություն կընձեռնվի հանդիպել տետ-ա-տետ:
Հիշեցնենք, որ հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Երեւան եւ Բաքու կատարած իր այցելության ժամանակ: