News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ինքն է իրականացնում իշխանափոխություն՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը ինքն է առաջարկել իշխանափոխություն՝ դառնալով կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու նախաձեռնության հեղինակը: «Մենք առաջարկում ենք սահմանադրական բարեփոխումներ, կառավարման համակարգի փոփոխություն: Եթե խորհրդարանական եռյակը, խոսելով իշխանափոխության մասին, ենթադրում է անձերի փոփոխություն, սա արդեն ուրիշ հարց է: Այստեղը ձեւակերպումների խնդիր է: Առջեւում 2017 եւ 2018թթ. են (խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ՝ խմբ.), եւ եթե 2017թ. ընտրությունների արդյունքում այս կամ այն ուժը ձայների առավելագույն քանակություն հավաքի, ապա իշխանություն ձեռք կբերի, կամ կձեւավորվի կոալիցիա: Ժամանակը ցույց կտա», - ասաց Բաղդասարյանը:

Խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ մի քանի ամիս առաջ Հայաստանը պատերազմի շեմին էր, սակայն արտաքին սպառնալիքը հաղթահարվեց, իսկ այժմ իշխող կուսակցությունն առաջարկում է խորհրդարանական բարեփոխումներ: Քաղաքական գործիչը նաեւ հավելեց, որ խորհրդարանական եռյակի առաջնորդները ժամանակին եղել են իշխանությունում, եւ նրանց ամեն ինչ բավարարում էր. «Այս անգամ ի՞նչ պատահեց, որ նրանց չի բավարարում: Թող ծրագիր կազմեն, եւ մենք պատրաստ ենք այն քննարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ