Թաիլանդում եւ Մալայզիայում ցուցադրել են հաջորդ սերնդի փիքափի արտաքին տեսքը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պարվդան»:
Ըստ աղբյուրի՝ սոցցանցերում կարելի է գտնել 2015թ. Triton –ի մոդելի լուսանկարը:
Պաշտոնապես նորույթը ցույց կտան 2015-ի գարնանից: Մեքենան արդեն սկսել են հավաքել:
Աղբյուրը հստակեցնում է, որ նոր փիքափի մասին ճապոնացիները վաղուց են խոսում, դրա կոնցեպտը քանիցս ցուցադրել են միջազգային GR-HEV ավտոսրահներում, որը հագեցած է հիբրիդային ուժային սարքավորմամբ: Սակայն, նշում է աղբյուրը, իրականում տարածված կլինեն սովորական շարժիչներով տարբերակները: