News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ստուգում են Հաջայից վերադարձած ուխտավորների՝ Էբոլա վիրուսի հնարավոր վարակման մասին հաղորդագրությունը:

APA գործակալության փոխանցմամբ՝ ուխտավորներից մեկը դիմել է Հանրապետական հակաժանտախտային կայան՝ Էբոլա վիրուսի առկայությունը հետազոտելու նպատակով: Կայանի փոխտնօրեն Շաիր Ղուրբանովի խոսքով՝ Սումգաիթի բնակիչը սկզբում զանգահարել է թեժ գիծ, իսկ հետո անմիջականորեն կապվել նրանց հետ:

Նրա խոսքով՝ ուխտավորը ասել է, որ լսել է Էբոլա վիրուսի վարակման վտանգի մասին եւ այդ առիթով ցանկանում է  հետազոտություն անցնել:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Հադիրլին նշել է, որ կան որոշ հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն տարածաշրջանին, որտեղ տեղակայված է Սաուդյան Արաբիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ