News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարական Պլովդիվ քաղաքի «Եվրոպրես» լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Դեր Զորի «Սրբոց Նահատակաց» հայկական եկեղեցու պայթեցումը, տեղեկացնում են ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի պաշտոնաթերթ «Բարեգործականի Ձայն» երկշաբաթաթերթից:

Հայտարարությունը կազմվել է «Բարեգործականի Ձայն» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Էռնիասյանի նախաձեռնությամբ եւ «Եվրոպրես» լրագրողների միության ատենապետ Գեորգի Նայդենովի անմիջական մասնակցությամբ: Այն միաձայն հաստատվել է միության ղեկավար մարմնի նիստի ժամանակ:

Հայտարարության մեջ նշված է, թե ինչպիսի սրբազան արժեք է իրենից ներկայացնում ողջ հայ ժողովրդի համար Տեր Զորի հայկական եկեղեցին: «Ճիշտ այն օրը, երբ Հայաստանը նշում էր իր Անկախության տոնը, անվերահսկելի իսլամական ագրեսորները պայթեցրեցին հայոց տաճարը եւ դրանով ցույց տվեցին աշխարհին, որ կրոնական հանդուրժողականությունը անծանոթ երեւույթ է «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման անդամների համար»:

Հայտարարության մեջ ընգծվել է այն փաստը, որ այսօր էլ միլիոնավոր քրիստոնյաներ եւ այլադավաններ Իրաքում եւ Սիրիայում ենթարկվում են բռնությունների եւ բռնում են գաղթի ճամբան, ինչպես հարյուր տարի առաջ նույն ճակատագրին էր արժանացել հայ ժողովուրդը Դեր Զորի անապատում: «Միթե նրանք չեն հասկանալու, որ քրիստոնյա ժողովուրդները կշարունակեն ապրել իրենց ցավի մեջ, սակայն բռնությանը բռնությամբ չեն պատասխանի», ասված է հայտարարության վերջում:

Հայտարարության հեղինակները այն ուղղարկել են նաեւ Բուլղարիայի լրագրողների միության Կենտրոնական ղեկավար մարմնին եւ հույս են հայտնել, որ Հայկական եկեղեցու ավերումը կդատապարտվի նաեւ նրա կողմից, ինչպես նաեւ Բուլղարիայի միջկրոնական ազգային կենտրոնի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ