News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը վայրիանում է: Սա միանգամայն ակնհայտ է: Մահվանից մեկ տարի առաջ  նման կարծիք է հայտնել Ռուսաստաի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Կուրգլյակովը:

Զրույցի ժամանակ պարբերականը մեջբերում է ռուսների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որտեղ հարցվածների 1/3-ը կարծում է, որ Արեւն է պտտվում Երկրի շուրջ:

 «Ի՞նչ է տեղի ունենում մեծ տերության ինտելեկտի հետ», - հարցնում է պարբերականը եւ մեջբերում ակադեմիկոսի մեկնաբանությունը. «Ռուսաստանը վայրիանում է: Դա միանգամայն ակնհայտ է: Ես անգամ չեմ կարող նկարագրել, թե ինչ անմխիթար վիճակում է կրթությունը: Նույնիսկ Նովոսիբիրսկի պետական համալսարանի փորձով (սա երկրի լավագույն համալսարաններից է) երեւում է, որ մի քանի տարի առաջ մեզ մոտ ընդունված ուսանողները մի գլուխ բարձր են, քան այսօր ընդունվածները: Սա ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ավելի հիմար են դարձել, այլ որ դպրոցում այժմ շատ վատ են սովորեցնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ