News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմն այժմ արդեն ղարաբաղյան հարցը սկսել է կապել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց ջավախահայ, «Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ, Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս նրանք հավաստիացում էին, որ այս երկաթուղին ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, այն չի կարող լինել ինչ-որ երրորդ երկրի վրա ճնշում գործադրելու միջոց, որ սա քաղաքական նախագիծ չէ, այլ բիզնես նախագիծ, որից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, որ այս նախագիծը նպաստելու է խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: «Նմանօրինակ բազմաթիվ հայտարարություններին ֆոնին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ մինչեւ տարվա վերջ այդ երկաթուղով պետք է առաջին գնացքն անցնի, միանգամից Ասկերով նման հայտարարություն է անում: Մենք շատ լավ գիտենք ադրբեջանական պետության կերտվածքը. եթե դա համաձայնեցված չէ բարձրագույն ղեկավարության հետ, նույնիսկ հավաքարարը իրավունք չունի հայտնել սեփական կարծիքը: Ասկերովի հայտարարությունը ադրբեջանական ղեկավարության դիրքորոշումն է», - հայտարարեց Չախալյանը:

Այսինքն, ադրբեջանական կողմը որոշում է, որ հայկական գնացքները չեն կարող երթեւեկել այս երկաթուղով, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հարցը: Նրանք բոլոր միջոցներով փորձում են հասնել դրան: Ես համոզված եմ, որ Միխայիլ Սահակաշվիլիի հետ նրանք ներքին համաձայնություն են ունեցել, եւ այդ  պայմանավորվածությունները կփորձեն փաթաթել Վրաստանի նոր իշխանություններին՝ տնտեսական ճնշման միջոցով: Սակայն այստեղ շատ կարեւոր է նաեւ ջավախահայերի դիրքորոշումը: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, մենք մեր ձայնը տվել ենք ներկայիս իշխանությոններին եւ թույլ չենք տա, որ Ադրբեջանի իշխանությունները որոշեն նրանց փոխարեն», - ընդգծեց Վահագն Չախալյանը: Միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք Ադրբեջանին իրավունք չի տալիս նմանատիպ արգելք մտցնել, առավել եւս Վրաստանի տարածքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի 61-րդ նիստի ընթացքում «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Արիֆ Ասքերովը հայտարարել է. «Հայաստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն հնարավոր է քննարկել միայն ԼՂ խնդրի կարգավորումից հետո: Այս փուլում նախագծին կարող են միանալ բոլոր ցանկացող կողմերը, բացառությամբ Հայաստանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ