News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա 100 տարում Ճապոնիայում կարող է հրաբխային հզոր ժայթքում տեղի ունենալ, որը հիմնովին կոչնչացնի երկիրը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Կոբեի համալսարանի գիտնականների կանխատեսումները:

«Հզոր ժայթքումը կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան: Վատագույն դեպքում այն կաթվածահար կանի 120 միլիոն մարդու կյանքն ու գործունեությունը: Սա երկրի գրեթե ամբողջ բնակչությունն է կազմում», - գիտնականների կանխատեսումն է մեջբերում թերթը:

Նշվում է, որ Ճապոնիայում է գտնվում երկրագնդի բոլոր հրաբուխների շուրջ 7 տոկոսը:

«Ճապոնիայի հարավ-արեւելքում ուժեղ երկրաշարժի հավանականությունը առաջիկա 30 տարում 70% է գնահատվում: Հավանական զոհերի թիվը կարող է հասնել 300 հազարի: Այնպես որ, չափազանցում չի լինի, եթե ասվի, որ հրաբխի խոշոր ժայթքումը կարող է ոչնչացնել Ճապոնիան», - ճապոնացի գիտնականների զեկույցն է մեջբերում աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ