Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 20 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել 85-ամյա Ժ. Մ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները դին իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: