ԱՊՀ երկրները կմիավորեն ջանքերը տիեզերական գործունեության ոլորտում, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը:
Աղբյուրը հստակեցնում է, որ ԱՊՀ երկրները արտակարգ իրավիճակների դիտարկման միասնական տիեզերական ու արբանյակային կապի միջտարածաշրջանային համակարգեր կստեղծեն:
ԱՊՀ երկրները պայմանավորվել են նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի արբանյակային մշտադիտարկման միասնական համակարգ ստեղծելու մասին: