News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ եւ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի աճ, ինչը նպաստում է նաեւ արտահանման ծավալների ընդլայնմանը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով:

Նախարարի տեղեկացմամբ՝ հանրապետությունում ձկնարտադրությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ եւ առաջիկայում ՄԱԿ-ի Արդյունաբերական եւ գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ իրականացվելու է պիլոտային նոր ծրագիր՝ ոլորտում նոր համակարգ ներդնելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակից ձկնարտադրողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք վերաբերել են ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրմանը, արտահանման ուղղությամբ պետական աջակցությանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչն էլ հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստը:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է նոր ներդրումների իրականացման հարցում ընկերությունների պատրաստակամությունը եւ հայտնել կառավարության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ