News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստան ամեն տարի 6 միլիոնից ավելի մարդ է այցելում Կենտրոնական Ասիայի  երկրներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինին:

«Ամեն տարի Կենտրոնական Ասիայից այցելողների թիվը գերազանցում է 6 միլիոնը: Տարածաշրջանի պետությունների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 30 մլրդ դոլարը: Կենտրոնական Ասիայի արտաքին առեւտրում Ռուսաստանի մասնաբաժինը  16-ից 30% է», - Կարասինի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանից տարածաշրջան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը միայն 2013-ին կազմել է 13,3 մլրդ դոլար: «Մեր առաջ արտահանման, ներկրման, բիզնեսի համար պայմանների բարելավման, տարածաշրջանի երկրների արդյունաբերական ոլորտը զարգացնող նախագծերի իրականացման ընդհանուր խնդիրներ են ծառացած»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ