News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չարժե սպասել, որ խորհրդարանական եռյակի երկրորդ հանրահավաքը ինչ-որ լուրջ արդյունքների կհանգեցնի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

Անդրադառնալով հարցին, որ եռյակի ուժերը գործի մեջ միասնական չեն, նա ընդգծեց, որ եռյակի առաջ մի ամբողջ բանակ է կանգնած, անվտանգության մի ամբոջ համակարգ, ոստիկանություն: «Բնական է, որ իշխանությունները ամեն ինչ կանեն այն պառակտելու եւ իշխանափոխություն տեղի չունենալու համար», - նշեց Եղիազարյանը: Եթե եռյակին միանան այնպիսի «ընդդիմադիր» ուժեր, ինչպես օրինակ «Օրինաց երկիր» կուսակցությունն է, ընդդիմադիր դաշտը կվերածվի բորշի:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ են, արդյոք, եռյակի ուժերը համատեղել իրենց պահանջները՝ հաշվի առնելով, որ այդ ուժերի առաջնորդները երբեք ավելի վաղ չեն համագործակցել եւ նույնիսկ ելույթ չեն ունեցել մրցակիցների կարգավիճակում, Եղիազարյանը հիշեցրեց. «Ես դեռ մայիսին ասացի, որ քառյակը կվերածվի երկյակի: Պատկերացրեք, ինչպիսի վատ վիճակում է մեր երկիրը, որ այս երեք անհամատեղելի ուժերը, չունենալով միասնական դիրքորոշում եւ օրակարգ, միասին են հանդես գալիս»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ եռյակի միասնական նախագահի թեկնածու դառնալու շանսերին՝ նա ընդգծեց. «Եթե ինձ հարցնեք, ում եմ ես տեսնում որպես նախագահ, ես կանվանեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ