News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ժամանակ Բակո Սահակյանը ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշան: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է:

Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգեւներ է հանձնել նաեւ Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է երկու հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ