News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ահաբեկչությունը բոլորի համար սպառնալիք է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը:

Նախարարն ընդգծեց, որ ակնհայտ է, որ ահաբեկիչներին աջակցողները փորձում են վերջիններիս իրենց այս կամ այն նպատակների համար որպես գործիք ծառայեցնել: Սակայն, որպես կանոն, արդյունքում իրենք էլ դառնում են իրենց իսկ աճեցրած ահաբեկիչների զոհերը:

Նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմում ակտիվորեն օգտագործում էր միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկաններին: Ճիշտ է, այսօր հայտարարություններ են արվում, որ Ադրբեջանում պայքարում են ահաբեկչության դեմ: «Չեմ մեկնաբանի այդ պայքարի արդյունավետությունը եւ հայտարարությունների անկեղծությունը: Հայտնի է, որ ԻԼԻՊ-ի շարքերում մասնակցում են բազմաթիվ ադրբջանցի վարձկաններ», - նշեց նախարարը:

Այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ նախօրեին լրատվամիջոցները, այդ թվում նաեւ՝ ադրբջանական, հաղորդել են հայտնի ադրբեջանցի ահաբեկիչ, տխրահռչակ «ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորման ղեկավարի ոչնչացման մասին: «Բոլորի համար ակնհայտ է, որ ահաբեկչությունը կարող է վերածվել անկառավարելի բումերանգի: Սա եւս մեկ անգամ հաստատում է այն բանի կարեւորությունը, որ անհրաժեշտ է միավորել միջազգային հանրության ողջ ջանքերը վճռորոշ պայքարի համար», - ընդգծեց նախարարը:

 Իր հերթին Լինաս Լնիկյավիչուսը նշեց, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում: Նրա խոսքով՝ պատրանք է մտածողությունը, որ ահաբեկչությունը ինչ-որ տեղ հեռվում է եւ ոչ մի առնչություն չունի մեզ հետ: Լիտվայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵՄ-ն հնարավորության սահմաններում նույնպես աջակցում է պայքարին: Ընդ որում, նախարարը նկատեց, որ իսլամի քողի տակ ծածկված ահաբեկիչները իրականում դրա հետ ոչ մի առնչություն չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ