News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական ընկերությունը տարօրինակ պաղպաղակ է սկսել արտադրել, որը պատրաստում են ուղտի կաթից:

Նոր մթերքը ներկայացրել են ուղտերի մրցարշավում Էշֆորդ քաղաքում, հաղորդում է «Ռոսբալտը»: Աղանդերի գինը բավական բարձր է՝ 5,6 դոլար մեկ չափաբաժնի համար, քանի որ ուղտի կաթի մեկ լիտրն արժե 16 դոլար: Սակայն դա չի խանգարել միջոցառման ընթացքում վաճառել բոլոր 120 փորձնական նմուշները:

Այժմ պաղպաղակն արտադրելու են երեք համով՝ վանիլի, մանգոյի եւ ելակի: Արտդարողների խոսքով՝ նոր աղանդերն օգտակար է, քանի որ քիչ ճարպեր ու լակտոզայի է պարունակում, ինչը նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների առաջացման վտանգտ, իսկ շաքարի փոխարեն պերճածաղկի օշարակ է օգտագործվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ