News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Գերջի մականունով ռնգեղջյուրի ձագը նոր եւ անսպասելի ընկեր է գտել Անհետացող տեսակների կենտրոնում Հոեդսփրուիթում, որտեղ հայտնվել է մոր սպանությունից հետո: Գերջին ընկերացել է Լեմի գառի հետ եւ ուրախությամբ խաղում է նրա հետ, գրում է «The Huffington Post»-ը

Հոեդսփրուիթում Անհետացող տեսակների կենտրոնի ներկայացուցիչները համացանցում Գերջիի կյանքի մասին հոլովակներ են տեղադրել: Դրանք ոչ միայն բարձրացնում են դիտողի  տրամադրությունը, այլ նաեւ ուշադրություն են հրավիրում այնպիսի կարեւոր խնդրի վրա, ինչպես մաքսանենգությունն է:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ մաքսանենգության թիվը վերջին ժամանակներում էապես ավելացել է: Հարյուրավոր աֆրիկյան ռնգեղջյուրներ զոհ են դառնում իրենց արժեքավոր եղջյուրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ