News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ողջունում է Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եւ հնարավորության դեպքում կմասնակցի եռյակի հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ այժմ խիստ զբաղված է Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով, մտադիր են այն մինչեւ տարեվերջ ավարտել եւ արդեն փետրվարին հանձնել հանդիսատեսի դատին: Զբաղված լինելով ստեղծագործական գործունեությամբ՝ նա չի կարողանում մանրամասն հետեւել քաղաքական իրադարձություններին, բայց ողջունում է եռյակի գործունեությունը, »ցանկացած միջոցառում, որը օգուտ կբերի ժողովրդին պետության, ողջունում եմ, անկախ նրանից՝ ով է դա կազմակերպում»:

Նախկին պատգամավորը առանձնակի հիացմունքով է արտահայտվում Գագիկ Ծառուկյանի մասին, ում տեսնում է ընդդիմադիր դաշտում: «Մարդը բացահայտ  ընդդիմանում է, սխալների մասին է բարձրաձայնում, գնահատականներ է տալիս,  ընդդիմանում է այսօրվա վարած քաղաքականությանը, ի՞նչ կապ ունի, որ նախկինում իշխանության մաս էր այսօրվա իշխանությունը կարող է վաղը դառնալ ընդդիմություն եւ հակառակը: Ծառուկյան Գագիկը շատ մեծ քաղաքական գործիչ է, իր կյանքով ապացուցել է, որ ինքը կարող ուժ է եւ կարող է իր հետեւից տանել մարդկանց, որոնք մտահոգված է: Իր ապրած ժամանակով ինքը ապացուցել է, որ կարող է ամեն ինչ անել եւ անում է, ինչո՞ւ չհավատալ մարդուն, լավ գործեր է անում, տեսեք՝ սպորտը ինչ զարգացում է ապրում: Ես կարող էի մասնակցել հանրահավաքին, նման խնդիր չկա իմ առջեւ դրված, Ծառուկյանի հետ հանդիպել ենք 3-4 ամիս առաջ ոչ քաղաքական հարցերով, ընտրությունների ժամանակ էլ ես բոլոր կուսակցության շտաբերի հետ հանդիպում եմ: Իսկ ինչի՞ չմասնակցեմ այդ հանրահավաքներին, այնտեղ որեւէ վատ առաջարկություն, որեւէ վատ բան, որ վնաս կբերի մեր ժողովրդին, լսե՞լ ենք այդ մարդկանցից»,-ասաց ՀՀԿ անդամը: Նախկին պատգամավորը ԲՀԿ առաջնորդին տեսնում է նաեւ նախագահի պաշտոնում, «մեր երկրում շատ նախագահներ կա, եթե Գագիկ Ծառուկյանը նախագահի թեկնածու լինի, ես միայն կողջունեմ»:

Առաջիկայում, եթե պետք եղավ, ինքը եւս կմասնակցի հանրահավաքին, «ցանկացած մարդ, ով այսօր փորձում է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ զբաղվել, միայն ողջունում է, որեւէ վատ բան չի տեսնում»: Հարցին, թե ձեր ՀՀԿ գործընկերները վատ չեն վերաբերի իր մասնակցությանը, նա այսպես հակադարձեց. «Այդտեղ  ի՞նչ կա, ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում: Դուք մտածում եք իմ գործընկերները չե՞ն մասնակցում: Մի մասը մասնակցում է տեղում ներկա լինելով, մյուս մասը իմանում է թերթրեից, հեռուստատեսությունից, չի կարող մարդիկ լինել, որ քաղաքականության մեջ են եւ նման դեպքերում մանրամասն չնայեն: չվերլուծեն»,-նշեց ՀՀԿ անդամը:

Նախկին պատգամավորը շեշտեց, որ պետք է լավին լավ, վատին վատ ասել եւ ամրապնդել հասարակության վերահսկողությունը, որպեսզի մարդիկ ավելի զգոն եւ լավ աշխատեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ