News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի  25-ին  Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունըեւԵրևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցով Տավուշի մարզի ՉինարիեւԱյգեպար գյուղերում էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:

«Լինենք հոգատար» ծրագրի շրջանակներում ուսանողները Երևանից ուղևորվել են Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի դպրոցներ: 2 գյուղերի աշակերտների հետ անցկացվել են դասընթացներ «առողջ ապրելակերպ», «օգտակար սննդակարգ», «անձնական հիգիենա» թեմաներով, իրականացվել առաջին բուժօգնության պարապմունքներ: Դասընթացների ավարտին երեխաները ստացել են անձնական հիգիենայի պարագաներ /ատամի մածուկներ, խոզանակներեւայլն/:

Ծրագրի նպատակն էր աշակերտների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, կանոնավորել սննդակարգը, առաջին բուժօգնության դասընթացների շնորհիվ դարձնել պատրաստ արտակարգ իրավիճակներին:

Աշակերտների սպորտային խաղերի արդյունավետ կազմակերպման համար երիտասարդները նրանց սպորտային գույքեւսպորտային պարագաներ են նվիրել, այդ թվում՝ դարպասապահի ձեռնոց, գնդակներ, թենիսի սեղան, շախմատներ եւ այլն:

Միջոցառման կազմակերպիչներից Կարեն Ակոպյանն իր խոսքում նշեց. «Լինելով բժիշկ՝ պատասխանատվության մեծ զգացում ունեմ նման միջոցառումների կազմակերպման համար եւ շատ ուրախ եմ, որ հերթական այսպիսի ծրագրի նախաձեռնողները հենց բժիշկ-ուսանողներն են՝ հանձին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես սահմանամերձ գյուղերը, որտեղ ծրագրի նպատակներն առավել արդիական են»,- ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ